Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 6,1%-ով՝ կազմելով մոտ 465,5 մլրդ դրամ:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարի մեր երկրում արդյունաբերական արտադրության ծավալը, նախորդ տարեսկզբի համեմատությամբ, կրճատվել է 9,5%-ով: Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները կրճատվել են 47,3%-ով՝ կազմելով 40,4 մլրդ դրամ: 22,2%-ով կրճատվել են նաեւ ներկրման ծավալները՝ կազմելով 213,4 մլրդ դրամ: Աղբյուրի տեղեկացմամբ, 27,7%-ով նվազել է նաեւ մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը:
Ըստ վիճծառայության, տարվա առաջին եռամսյակում
բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 18,1%-ով՝ կազմելով միջինը 80,682 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում ավելացել է 13,1%-ով՝ կազմելով123,501 դրամ: