Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 18,2009 00:00

Երգիչ Շարլ Ազնավուրը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, շախմատի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբանյանը միացել են Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակին, որում համոզմունք են հայտնել, որ ԱՄՆ նախագահը հարազատ կմնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած գաղափարներին:

Ինչպես ասված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում, որի տեքստը «Նոյյան տապանին» է տրամադրել Եվրոպահայերի միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «Մենք՝ Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ շնորհակալության խորը զգացումով Ձեր նախընտրական գործընթացի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտած դիրքորոշման համար եւ համոզված ենք, որ շարունակելով հարազատ մնալ այդ գաղափարներին, Դուք կնպաստեք Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձեւի ընդունմանը»:

Ըստ նամակի հեղինակների, Միացյալ Նահանգների կողմից եւս Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը մեծապես կնպաստի պատմական այս գործընթացին եւ կօգնի Թուրքիայի իշխանություններին անցնելու «ռուբիկոնը» ու ազատվելու պատմությունից իրենց բաժին հասած ծանր բեռից: «Հավատով ու հույսով սպասում ենք այս ապրիլի 24-ի Ձեր պատմական ելույթին եւ հայտնում մեր հիացմունքն ու խորին շնորհակալությունը Ձեր սկսած գործընթացների համար»,- ասված է եվրոպահայ ճանաչված մի շարք գործիչների կողմից ընդունած նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել