Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաղթանակի քաղցրությունը

Ապրիլ 18,2009 00:00

Սպորտում ամենաքաղցրը հաղթանակի զգացումն է: Ու այդ ակնթարթը վայելելու նպատակով մարզիկն իր կյանքի լավագույն տարիներն է նվիրաբերում: Բայց, ավաղ, այդ զգացումը բոլորը չէ, որ ապրելու առիթներ ունենում են:

Հաղթանակը յուրաքանչյուր մարզիկի համար իր չափորոշիչներն ու արժեքն ունի: Դա կարող է լինել խփած գոլը, դիպուկ նետումը, եթե, նույնիսկ, ինքդ կամ քո թիմը վերջին հաշվով պարտվում եք, մրցակցին անգամ մեկ սանտիմետրով կամ վայրկյանի հարյուրերորդ մասով գերազանցելը, թեկուզ եզրագիծն առաջինը չես հատում, մեկ կիլոգրամ ավելի բարձրացնելը, երբ դա անում ես կյանքում առաջին անգամ: Այստեղ, գուցե, ավելի կարեւոր է ոչ թե պատվո պատվանդանի աստիճաններից մեկին բարձրանալը, այլ զգացումն առ այն, որ ճիշտ ժամանակում հայտնվեցիր ճիշտ տեղում, գերազանցեցիր բոլորին կամ ինքդ քեզ, արեցիր այն, ինչի մասին միշտ երազել ես: Ու հենց այդ ժամանակ է, որ ինքնատիրապետումդ մի ակնթարթ կորցնում ես:

Յուրաքանչյուր մարզիկ հաղթանակի իր բերկրանքը յուրովի է ապրում:

\"\"\"\"

\"\"\"\"\"\"\"\"

Այս լուսանկարները հենց այդ ակնթարթներն են որսացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել