Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿՈՂՄ Է «ՀԱՅԴ ՊԱՐԿԻՆ»

Ապրիլ 18,2009 00:00

Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում էր քաղաքացիների խաղաղ ցույցերի եւ երթերի իրավունքի համատարած խախտումներին: Մեդվեդեւը համաձայնել է, որ նման խնդիր իսկապես գոյություն ունի: «Իշխանությունները, իհարկե, երբեք չեն ուզում թույլատրել նման միջոցառումներ, եւ դա մասամբ կարելի է հասկանալ: Բայց բոլոր դեպքերում նման որոշումները հիմնված չեն օրենքի վրա»,- նշել է ՌԴ նախագահը: Ըստ նրա, շատ բան կախված է իշխանությունների ներքին կուլտուրայից: «Ոմանք բանականություն են ունենում՝ որոշում ընդունելու միջոցառումն ավելի անվտանգ տեղում անցկացնելու վերաբերյալ, ոմանց էլ բանականությունը չի հերիքում, եւ նրանք պարզապես արգելում են»,- նկատել է Ռուսաստանի ղեկավարը: Մեդվեդեւի կարծիքով, հարցը չի կարող լուծվել օրենսդրական բազայի փոփոխությամբ: «Խոսքը ավելի շուտ ներքին մոտիվացիայի՝ վախի մասին է, որն առկա է որոշում ընդունող այս կամ այն մարդկանց մոտ, իսկ վախ չպիտի լինի, պիտի լինի զգուշություն, որպեսզի վտանգի չենթարկվի այն մարդկանց կյանքը, որոնք ուզում են հավաքվել եւ իշխանությանն ինչ-որ բան ասել»,- տեսակետ է հայտնել Մեդվեդեւը: Հանդիպման մասնակիցներից մեկն առաջարկել է Մոսկվայում մի տեղ հատկացնել, որտեղ քաղաքային իշխանությունները թույլ կտան անցկացնել հանրահավաքներ: Այդ տեղը, ըստ հ/կ-ների ներկայացուցիչների, պետք է նման լինի լոնդոնյան «Հայդ պարկին» եւ գտնվի քաղաքի կենտրոնում: Մեդվեդեւը համաձայնել է, որ «Հայդ պարկն» իսկապես շատ լավ է նայվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել