Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԱՎԵՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացավ վետո դնել լատինամերիկյան երկրների համաժողովի ցանկացած հռչակագրի վրա, եթե այդ հանդիպմանը չմասնակցի Կուբան: Կոնֆերանսին, որը երեկ մեկնարկել է Տրինիդատ եւ Տոբագոյում, մասնակցում է 34 երկրի պատվիրակություն: Ըստ BBC-ի, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ հանդիպմանը կարող են մասնակցել միայն դեմոկրատական պետությունները: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացրել են ամերիկյան քաղաքացիների դեպի Կուբա ուղեւորվելու սահմանափակումները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Կուբային՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ թուլացնել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նույնպես մասնակցելու է կոնֆերանսին, հայտարարել է, որ ցանկանում է հասկանալ, թե արդյոք Կուբան պատրա՞ստ է փոխվելու: Ի պատասխան՝ Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած խնդիր, այդ թվում նաեւ՝ մարդու իրավունքների, եթե Կուբայի հետ բանակցեն՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Ուգո Չավեսը, հյուրընկալելով Վենեսուելայում Կուբայի ղեկավարին, հայտարարել է, որ ամերիկյան պետությունների կազմակերպությունը պետք է փոխարինվի մեկ այլ միությամբ: Նա անընդունելի համարեց այն վերաբերմունքը, որը այդ կազմակերպությունը շարունակում է դրսեւորել Կուբայի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել