Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է Ղարաբաղի հիմնահարցը

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Բանակցությունների օրակարգում էր նախ եւ առաջ գազի խնդիրների շուրջ համագործակցության հարցը: Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, դեռեւս անցած տարվա ամռանը «Գազպրոմը» պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել ադրբեջանական գազը՝ շուկայական գներով: Մարտի վերջին կողմերն այդ հարցով հուշագիր են ստորագրել, իսկ այժմ բանակցություններ են գնում գազի մատակարարման պայմանների եւ ծավալների վերաբերյալ:

Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը քննարկելու են նաեւ Ղարաբաղի հիմնահարցը: Ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն, առ այսօր Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ լուծել ղարաբաղյան խնդիրը, սակայն այժմ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ նոր հարաբերություններ են ստեղծվում եւ շատ հնարավոր է, որ հարցը քննարկվի մի շարք այլ խնդիրների հետ (Իրանի միջուկային ծրագիր, ահաբեկչության դեմ պայքար, Ռուսաստանի համաշխարհային առեւտրի կազմակերպության անդամակցություն եւ այլն) մեկ փաթեթում: «Ռեգնում» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ ապրիլի 23-ին Մոսկվա է այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ այդ ընթացքում քննարկվելու է Հայաստանի մասնակցությունը հունիսին Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում Ալիեւի եւ Մեդվեդեւի հետ եռակողմ հանդիպման ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել