Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ երկրներ՝ առանց վիզաների՞

Ապրիլ 18,2009 00:00

Երեկ Բրյուսելում ավարտվեց Եվրամիության համաժողովը, որի արդյունքում հրապարակվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի հռչակագիրը: Այդ ծրագրի անդամ կարող են դառնալ հետխորհրդային տարածքի 6 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան եւ Բելառուսը: Պայմանն այն է, որ հիշյալ երկրները պետք է դավանեն ժողովրդավարական արժեքներ, ապահովեն օրենքի գերակայությունը, հարգեն մարդու իրավունքները եւ որդեգրեն տնտեսության ղեկավարման շուկայական սկզբունքներ: Այդ պայմանները հարգելու դեպքում թվարկված երկրները կարող են տարբեր ծրագրերի սահմաններում ստանալ նյութական օգնություն, ԵՄ-ի հետ ստեղծեն ազատ առեւտրի գոտի եւ հեռանկարում հնարավորություն ունենան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմների վերացման: Ըստ gazeta.ru-ի, համատեղ ծրագրերի համար մինչեւ 2013 թվականը հատկացվելու է 600 միլիոն եվրո: Հետխորհրդային 6 երկրներից ամենավիճահարույցը Բելառուսն է, որի վերաբերյալ ԵՄ պաշտոնյաները նշում են ժողովրդավարական նորմերի խիստ անհամապատասխանություն, սակայն, ըստ ամենայնի, դա ներվելու է Լուկաշենկոյի ռեժիմին՝ այն դեպքում, եթե Բելառուսը չճանաչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Արեւելյան գործընկերության» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվելու է մայիսին կայանալիք ԵՄ համաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել