Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվակռվի նոր առիթ

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Մոսկվան եւ Թբիլիսին նոր առիթ են գտել փոխադարձ մեղադրանքների համար: Այս անգամ խոսքը գարնան վերջին նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին է, որոնք պետք է անցկացվեն Թբիլիսիում եւ Վրաստանի Վազիանի ռազմաբազայում: Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման միջոցառումները կարող են Վրաստանի ղեկավարության մոտ առաջացնել ամենաթողության ու անպատժելիության զգացողություն եւ կխանգարեն ճիշտ հետեւություններ անել 2008 թվականի օգոստոսի իրադարձություններից: Մայիսի 6-ից հունիսի 1-ն անցկացվելիք զորավարժություններին պետք է մասնակցի 1300 զինվորական՝ 19 երկրից: Մոսկվայի կարծր արձագանքը ստիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին արդարանալ, թե զենք եւ հրասայլեր այդ զինավարժությունների ժամանակ չեն օգտագործվելու, իսկ միջոցառումները բաց են լինելու ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների համար, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի: Թբիլիսիից սկսեցին հնչել պատասխան մեղադրանքներ, թե Ռուսաստանը հենց այս պահին անց է կացնում զորավարժություններ Հյուսիսկովկասյան զինվորական շրջանում, ինչպես նաեւ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքներում: Ռուսական կողմը հայտարարում է, որ այդ զորավարժությունները «պլանային» են: ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշում է, որ ՆԱՏՕ-ն վերականգնում է Վրաստանի ռազմական պոտենցիալը եւ «քաջալերող ազդանշաններ է ուղարկում, որոնք մղում են Վրաստանին նոր արկածախնդրական գործողությունների»: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, թնջուկը պետք է որ լուծվի մինչեւ ապրիլի 29-ը, երբ տեղի է ունենալու Ռուսաստան-ՆԱՏՕ հերթական հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել