Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մել Գիբսոնը բաժանվում է

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնի կինն ապահարզան է ներկայացրել 28 տարի համատեղ կյանքից հետո, պատճառաբանելով, որ անընդհատ տարաձայնություններ են ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության ու փողերի մի մասը, որը Մելը աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ Ռոբինը կարող է Կալիֆոռնիայի նահանգի օրենսդրությամբ ստանալ դերասանի 640 միլիոն դոլար գնահատվող կարողության մի մասը: Հավելենք նաեւ, որ Մելը եւ Ռոբինը ամուսնացել են 1980թ., նրանք ունեն 7 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել