Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԼ-ՂԱԻԴԱՆ» ՀԱՍԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ապրիլ 17,2009 00:00

Ռուսաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են «Ալ-Ղաիդայի» մտադրությունը՝ մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանում ուղղափառների Զատիկի օրերին: Ըստ Newsru.com-ի, ահաբեկիչները պատրաստվում էին սպանել դաշնային անվտանգության ծառայության բարձրաստիճան մի սպայի, պայթեցնել Մոսկվայում այդ ծառայության շենքերից մեկը, ինչպես նաեւ՝ Կազանում ավիաձեռնարկությունը եւ կաշվի գործարանը: Հատուկ ծառայությունների սպային մտադիր էին սպանել Ռոստով-Մոսկվա խճուղում՝ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոբուսի միջոցով: Մոսկվայում ահաբեկչության համար ծրագրվում էր օգտագործել 2 միկրոավտոբուս: Հատուկ ծառայությունները հայտնում են, որ «Ալ-Ղաիդայի» անդամներն արդեն իսկ ժամանել էին Կազան՝ ձեռքներին ունենալով կեղծ անձնագրեր: Նրանցից 3-ը ռուսաստանցի մահմեդականներ էին, որոնք տիրապետում էին ոչ միայն ռուսերենին, այլեւ Աֆղանստանում տարածված 2 լեզուների, ինչպես նաեւ արաբերենին եւ թուրքերենին: Այդ 3 հոգին ձեւակերպել էին ադրբեջանական անձնագրեր, որպեսզի իրենց դնեն սովորական արտագնա աշխատողների տեղ: Բացի այդ, հատուկ ծառայությունները պնդում են, որ ահաբեկիչների պատրաստությունը եւ նրանց գործունեության կոորդինացումը իրականացնում են Մոսկվայում գտնվող մարդիկ, որոնց թվում է չեչենական գրոհայինների ներկայացուցիչ Հոսեյն Ումարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել