Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ օմբուդսմենը թերություններ է նկատել

Ապրիլ 17,2009 00:00

\"\"ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը չորեքշաբթի օրը ներկայացրեց իր ոլորտի վերաբերյալ տարեկան զեկույցը, հաղորդում է «Գազետա» թերթը: Այդ փաստաթղթում, մասնավորապես, քննադատվում են ընտրական գործընթացը Ռուսաստանում եւ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխան օրենքներում: Մասնավորապես, օմբուդսմենը սխալ է համարում ընտրագրավի վերացումը, քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի բացակայությունը, ինչպես նաեւ հասարակական միավորումներից ընտրվելու արգելանքը: Լուկինը նշում է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի չափազանց մեծ ճնշումը քաղաքացիների կամքի արտահայտության վրա, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով միայն մեկ կուսակցության (խոսքը, հավանաբար, «Եդինայա Ռոսիայի» մասին է) լուսաբանման գերակշռությունը: Չնայած այդ քննադատությանը, ռուսաստանցի իրավապաշտպանները գտնում են, որ Լուկինի մոտեցումը բավականին մեղմ է: Մասնավորապես՝ «Հանուն մարդու իրավունքների» շարժման ղեկավար Լեւ Պոնոմարյովը գտնում է, որ զեկույցի որոշ դրույթներ հեռու են իրականությունից: «Չեմ կարող համաձայնել, որ, մասնավորապես՝ Ռուսաստանը զարգացող ժողովրդավարության երկիր է: Մեզ մոտ ավելի շուտ այդ առումով հետընթաց է նկատվում: Բացի այդ, բավականին տարօրինակ է ասել, որ մեզանում հաստատվել է խոսքի ազատություն: Լուկինի այդ կարծիքը կարել է ընդհանրապես չմեկնաբանել: Բավական է միացնել ցանկացած համազգային հեռուստաալիք»,- հայտարարել է Պոնոմարյովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել