Լրահոս
Օրվա լրահոսը

Վորոնինը համաներում է հայտարարում

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Այսօր Մոլդովայի ԿԸՀ-ն ավարտեց ապրիլի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը մոտակա օրերին ուղարկվելու է Սահմանադրական դատարան: Ինչպես հայտնի է՝ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, որտեղ կոմունիստները ստացել են ձայների 50%-ից ավելին, բայց մյուս կողմից չի մասնակցում ձայների վերահաշվարկին: Չորեքշաբթի օրը Մոլդովայի նախագահը եւ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը համաքաղաքացիներին են դիմել հեռուստաուղերձով: Վորոնինը կողմ է արտահայտվել, որպեսզի Քիշնեւում ապրիլի 6-7-ին կայացած զանգվածային անկարգությունների մասնակիցներին համաներում հայտարարվի: Ըստ Վորոնինի, բացառություն պետք է անել միայն կրիմինալի համար: «Քրեական աշխարհի ներկայացուցիչները եւ ռեցիդիվիստները, որոնք օգտվել են բարդ քաղաքական իրավիճակից, կմնան ազատազրկման վայրերում: Ինչ մնում է ապրիլի 7-ի իրադարձությունների բոլոր մնացած մասնակիցներին, ապա ես խնդրում եմ համապատասխան մարմիններին անցկացնել համընդհանուր համաներում եւ միջնորդում եմ դադարեցնել փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների բոլոր տեսակի հետապնդումները,- հայտարարել է Վորոնինը,- Մոլդովայի հասարակությունը համոզվեց՝ երկրում կան ուժեր, որոնք ընդունակ են հանուն իրենց իշխանական հավակնությունների՝ զոհաբերել ժողովրդավարական ինստիտուտները, հարգանքն օրենքի նկատմամբ, Մոլդովայի եվրոպական ընտրությունը եւ նրա պետականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել