Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի երեկո

Ապրիլ 17,2009 00:00

«Նոյյան տապանը» հաղորդում է, որ հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Ամստերդամի Սբ. Մովսես եւ Ահարոն եկեղեցում տեղի կունենա Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես կգան Ամստերդամի համալսարանի դասախոս, Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտ. Թոն Զվանը, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Միհրան Դաբաղը, արձակագիր եւ բանաստեղծ Ռեջեբ Մարաշլին, հրապարակախոս Օսման Քյոքերը, Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, Իսրայելի մասին տեղեկատվության եւ վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը: Գեղարվեստական ելույթներով հանդես կգան Նիկոլայ Ռոմաշուկ կրտսերը, Ռուզան Հակոբյանը եւ Համբարձում Սահակյանը: Ադանայի կոտորածի 100-ամյակի առիթով կկազմակերպվի ցուցահանդես՝ «Ադանայի անցյալը եւ ներկան», որտեղ կներկայացվեն հայկական շենքերը եւ հիմնարկները, որոնք անհետացել են Ցեղասպանության հետեւանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել