Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնատեր չէ

Ապրիլ 17,2009 00:00

Երեկ «Առավոտին» զանգահարեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ իր վրդովմունքն արտահայտեց մեր թերթի երեկվա համարում տպագրված «Բացեք ճշմարտության աչքերը»” հոդվածի մեջ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողի (ուսանողի տվյալները խմբագրությունում են) նամակից արված մեջբերման կապակցությամբ, որում ուսանողը պնդում էր, որ քաղաքապետը միլիոնատեր է եւ Ֆրանսիայում ունի ապարանքներ: Պարոն Ներսիսյանը կտրականապես հերքում էր իր «միլիոնների մասին» ուսանողի խոսքերը՝ համարելով դրանք հերյուրանք, ստահոդ եւ հիմքից զուրկ շարադրանք: Իսկ ինչ վերաբերում է հոդվածի բուն բովանդակությանը, ապա «Բացեք ճշմարտության աչքերը» հոդվածում տեղ է գտել նաեւ պարոն Ներսիսյանի տեսակետը, տպագրված է այդ ամենի մասին քաղաքապետի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել