Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկի փոխարեն՝ 3 շուկա

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո փորձ է արվում կրկին հայ-վրացական սահմանում վերականգնել առեւտուրը: Նման մի շուկա բացել էր Բագրատաշենի բնակիչներից մեկը: Սակայն այստեղ առեւտրի պայմանները հարմար չէին, նեղվածք էր: Երբ Բագրատաշենի նախկին գյուղապետ Հովսեփ Օգումցյանը, Պտղավանում վարձակալությամբ տարածք վերցնելով, շուկա գործարկեց, այս շուկայի առեւտրականները, այդ թվում՝ Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանցիները, թողեցին այդ տարածքը եւ տեղափոխվեցին Պտղավան: Օգումցյանի տնօրինած շուկան գործում է ամեն կիրակի, այստեղ հիմնականում հագուստ եւ գյուղատնտեսական մթերք են վաճառվում: Բագրատաշենցի մեկ այլ գործարար էլ Բագրատաշենի մաքսակետի շենքի հենց հետնամասում տարածք է կահավորել եւ առաջիկայում հավանաբար որպես շուկա կգործարկի:

Սակայն բոլոր դեպքերում գործարկվող շուկաները նախկին՝ երկու տարի առաջ փակվածի առեւտրի մասշտաբները չունեն, քանզի մաքսային հսկողությունը խստացվել է, նվազել է Հայաստանի տարբեր շրջաններից այստեղ առեւտրի եկողների թիվը: Իսկ նորահայտ շուկաների պայքարում կհաղթի նա, ով «վերեւներում մարդ ունի» եւ ավելի հեշտ կլուծի մաքսային ու հարկային մարմինների հետ առաջացող խնդիրները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել