Լրահոս
Օրվա լրահոսը

Շնչում ենք 2 անգամից էլ պակաս թթվածին

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Երեւանում օդի ավազանը անընդհատ աղտոտվում, կանաչ տարածքներն էլ նվազում են: Տարբեր թվային տեղեկություններով, մայրաքաղաքում յուրաքանչյուր հոգու հասնում է 4,7 քմ-ից մինչեւ 7-8 քմ կանաչ տարածք: Իրականում, մեկ շնչին պետք է մոտ 16 քմ կանաչ տարածք հասնի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ բնապահպանական ու գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, սովորաբար հ/կ-ներն ավելի ցածր թվեր են նշում, իսկ քաղաքապետարանը՝ ավելի բարձր. «Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Երեւանում կանաչ տարածքները 2 անգամից ավելի քիչ են, քան իրականում պետք է լինեն: Իսկ քաղաքում ընթացող շինարարական աշխատանքների բարձր տեմպերը, կանաչ տարածքների հետզհետե նվազումը նպաստում են օդային ավազանի աղտոտմանը»:

Խ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վերջերս օրենք է ընդունվել այն մասին, որ այն շինարարական կազմակերպությունները, որոնք օդի աղտոտման հետ կապված ոչ մի միջոց ձեռք չեն առնում՝ մի քանի անգամ ավելի տուգանքներ վճարեն: Չնայած դրան, նա դա խնդրի լուծում չի համարում, հարկավոր է ավելի գործուն միջոցներ ձեռնարկել: Հանձնաժողովի նախագահն ասաց նաեւ, որ էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որն առաջիկայում պետք է զբաղվի ուսումնասիրությամբ ու լուծումներ առաջադրելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել