Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեռ չեն հասկանում

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Կամ էլ, որ ավելի ճիշտ է, իրենց չհասկացողի տեղ են դնում

Մի քանի օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ստեփանակերտ:

Պաշտոնական այդ այցի ընթացքում, այլեւայլ հարցերից բացի, ԼՂՀ-ի մայրաքաղաքում նոր մարզադպրոց կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին, ըստ ամենայնի, ՀԱՕԿ-ի նախագահը անձնական մասնակցության պատրաստակամություն է հայտնել: «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ պարոն Ծառուկյանը հայտարարել է. «Այդ մարզադպրոցը մարզիկների պատրաստման դարբնոց կդառնա, որտեղից հնարավոր կլինի օլիմպիական խաղերի մասնակիցներ ընտրել»: Նա նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի մարզական ղեկավարությունը ԼՂՀ-ին կաջակցի մասնագետների հարցում:

Դժվար չէր ենթադրել, որ Ադրբեջանն այս լավ նախաձեռնությունն անուշադրության չէր կարող մատնել: Եվ Բաքվից հայտարարությունը չուշացավ: Հարեւան հանրապետության տեսակետի արտահայտումն այս անգամ հանձնարարվել էր Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաեւին: «Ես չեմ ընդունում մի այնպիսի պետության գոյությունը, ինչպիսին ԼՂՀ-ն է,- ասել է նա «Azerisport»-ին:- Եվ չեմ հասկանում, թե ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը պաշտոնական այցով ժամանում Ստեփանակերտ եւ մարզադպրոց կառուցելու բանակցություններ վարում, որտեղ ցանկանում են օլիմպիական չեմպիոններ աճեցնել: Սա ոչ մի ձեւով չի համապատասխանում հայկական կողմի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արված այն հայտարարություններին, թե Հայաստանը ոչ մի կապ չունի ԼՂՀ-ի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք Ստեփանակերտում ներդրումներ կատարում եւ ցանկանում այդ տարածաշրջանում զարգացնել օլիմպիական շարժումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել