Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլ 16,2009 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, հաղորդում է newsru.com-ը: «Ես խնդրում եմ ձեզ մոռանալ հոկտեմբերի 25-ի մասին՝ որպես հերթական նախագահական ընտրությունների լեգիտիմ տարեթվի: Դա հնարամիտ տարեթիվ է, որը ոչնչով հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է միաժամանակյա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին, ես այժմ պատրաստ չեմ այն նշել: Դա պետք է անեն իրավաբանները՝ պահպանելով սահմանադրության տառն ու ոգին»,- հայտարարել է Յուշչենկոն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, Յուշչենկոն ասել է, որ պատրաստվում է մասնակցել թե նախագահական եւ թե խորհրդարանական ընտրություններին: Ավելի վաղ Ուկրաինայի պառլամենտը հայտնել էր, որ նախագահական ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերի 25-ին, իսկ Յուշչենկոն կարծում է, որ դրանք պետք է կայանան 2010 թ. հունվարի 17-ին: Պարզաբանումների համար նա դիմել է Սահմանադրական դատարան:

Յուշչենկոն նաեւ հայտարարել է, որ իշխանափոխությունը Ուկրաինայում ամեն ինչ հետ է շպրտելու, սակայն այդ փաստը չի լինելու ճակատագրական: «Մենք անպայման կվերադառնանք մեր գաղափարներին եւ 5 կամ 7 տարի հետո կհասկանանք, որ այսօր շատ բան ենք կորցրել»,- զգուշացրել է Յուշչենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել