Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՐԱԼԵՍԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ

Ապրիլ 16,2009 00:00

Ապրիլի 14-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դադարեցրել է հացադուլը, որը տեւել է 6 օր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը կատարել է Մորալեսի պահանջը եւ խորհրդարանի օրակարգ է մտցրել ընտրությունների մասին օրինագիծը: Այդ օրենքը Մորալեսին հնարավորություն կտա այս տարվա դեկտեմբերին նախագահի պաշտոնում առաջադրվել 2-րդ անգամ, ինչպես նաեւ 19 խորհրդարանական մանդատ կփոխանցվի տեղացի հնդկական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այդ քայլը, ընդդիմության կարծիքով, կմեծացնի Մորալեսի շանսերն առաջիկա ընտրություններում: Lenta.ru-ն հիշեցնում է, որ օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ 2009-ի փետրվարին Բոլիվիայում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ պետության ղեկավարը կարող է ընտրվել 2-րդ ժամկետով: Մորալեսի կողմնակիցները նույնպես որոշակի զիջումների գնացին, համաձայնելով ընդդիմության պահանջին՝ վերանայել ընտրողների ցուցակները, որոնք, ընդդիմադիրների կարծիքով, չափազանց հնացել են: Էվո Մորալեսը, որը նախագահ է ընտրվել 2005 թվականի դեկտեմբերին, Բոլիվիայի առաջին նախագահն է, որը ներկայացնում է երկրի հնդկական փոքրամասնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել