Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑԵՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Երեկ Բուդապեշտի փողոցներ էին դուրս եկել ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Գորդոն Վայնաիի նշանակման դեմ: Ոստիկանների խոսքերով, ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք: Ըստ BBC-ի, նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում երկու կողմից էլ տուժածներ կան: Ցուցարարները պահանջում են, որ խորհրդարանն ընդհանրապես լուծարվի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Գորդոն Վայնաին անկախ քաղաքական գործիչ է, որը մինչ այդ զբաղեցրել է էկոնոմիկայի եւ զարգացման նախարարի պաշտոնը: Նոր վարչապետը խոստանում է անցկացնել կարծր եւ ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տնտեսական խնդիրները լուծելու համար: Վայնաին համաձայն է անցկացնել արտահերթ ընտրություններ՝ այն դեպքում, եթե խորհրդարանը մերժի իր առաջարկները: «Տնտեսությունը վերակենդանացնելու համար մենք պետք է իջեցնենք գործատուների հարկային բեռը, ստեղծենք աշխատանքի խթաններ եւ սատարենք տնտեսության աշխատատար ոլորտները»,- հայտարարել է Վայնաին խորհրդարանում: Հունգարիան մեծապես տուժել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, տնտեսությունը փրկելու համար երկիրը Արժույթի միջազգային հիմնադրամից վերցրել է օգնություն՝ $25,1 միլիարդի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել