Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացել է Մորիս Դրյուոնը

Ապրիլ 16,2009 00:00

Երեկ, 91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ Մորիս Դրյուոնը: BBC-ն հաղորդում է, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ուղերձում նշում է, որ Դրյուոնը մեծ գրող էր, ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման մեծ մարտիկ եւ մեծ քաղաքական գործիչ: Սարկոզիի խոսքերով, Դրյուոնը պատմության մեջ կմնա որպես պարտիզանների հայտնի երգի հեղինակ, որը դարձել է Ֆրանսիական դիմադրության օրհներգը: Ապագա գրողը ծնվել է Ռուսաստանում, սակայն 1908 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա անդամագրվել է Շարլ դը Գոլի «Ազատ Ֆրանսիա» շարժմանը:

Պատերազմի վերջին տարիներին աշխատել էր որպես ռազմաճակատային թղթակից: Դրյուոնը ավելի քան 50 ստեղծագործությունների հեղինակ է: Նրա գրչին են պատկանում «Աշխարհի ուժեղները» եռապատումը, որի համար նա ստացել է Գոնկուրյան մրցանակը, ինչպես նաեւ «Անիծված թագավորները» պատմավեպերի շարքը, որը Դրյուոնին բերել է համաշխարհային ճանաչում: Նախագահ Պոմպիդուի ժամանակ Դրյուոնը զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը: Նա ընտրվել էր Ֆրանսիայի ազգային ժողովի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել