Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վատիկանը չի ընդունում ԱՄՆ-ի դեսպաններին

Ապրիլ 16,2009 00:00

Վատիկանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ-ի՝ Սուրբ աթոռում ներկայացուցչի պաշտոնի 3 հավակնորդների հանդեպ՝ հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: Մերժված թեկնածուների թվում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդին, որը հետեւողական պայքար է մղում կանանց աբորտի իրավունք տրամադրելու համար: Քենեդին նաեւ կողմնակից է բնային միջուկների բնագավառում հետազոտությունների ընդլայնմանը: Այդ 2 կետերը առավել մեծ տարաձայնություններ են առաջացնում Վատիկանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Սուրբ աթոռը պաշտոնապես հերքում է ամերիկյան դեսպանի վերաբերյալ տարածվող լրատվությունը: Վատիկանի մամուլի քարտուղար Ֆրեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ իրենք չեն ստացել Վաշինգտոնից դեսպանի որեւէ թեկնածության վերաբերյալ առաջարկ եւ հետեւաբար հնարավորություն չեն ունեցել դա պաշտոնապես մերժել: Սակայն իտալական լրատվամիջոցները նշում են, որ դեսպանի թեկնածության վերաբերյալ նման տարաձայնություններ վերջերս Վատիկանն ունեցել է Ֆրանսիայի հետ. իր պաշտոնին չի նշանակվել Դենի Տալինակը, քանի որ նա ապահարզանի մեջ գտնվող կաթոլիկ է, ինչպես նաեւ Ժան-Լու Կյուն-Դելֆորժը, որը չի թաքցնում իր միասեռական կողմնորոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել