Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանը փակել է սահմանը

Ապրիլ 16,2009 00:00

Հայաստանում ցրտահարությունները քիչ հավանական են

Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի ցուրտ եղանակի ժամանակ Տավուշում, Կոտայքում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում գրանցվել է -4-ից մինչեւ -10 ջերմաստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում +1-ից ցածր ջերմաստիճան չի գրանցվել, առանձին ցածրադիր գոտիներում մեկ-երկու ժամով գրանցվել է 0 կամ -1 ջերմաստիճան, որը չէր կարող վնասակար ազդեցություն թողնել, այնպես որ, Արարատյան դաշտավայրում ցրտահարությունները քիչ հավանական են, կորիզային պտուղները՝ ծիրան, դեղձ, սալոր, չեն տուժի, երեկ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Սակայն վերջնական արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից, այս պահին մասնագետները աշխատում են: Պարզ է, որ այն մարզերում, ուր գրանցվել է բացասական ջերմաստիճան, կարող են վնասվել միայն կորիզավոր տեսակները:

Փոխնախարարը ասաց նաեւ, որ անցած տարի Հայաստանում 83 100 հեկտար աշնանացան է արվել, մոտ երկու անգամ ավելի՝ 173 000 հա գարնանացան է արվելու, 34 000-ը՝ կարտոֆիլ:

Անցած տարվանից ունենք կարտոֆիլի ավելցուկ, որը արտահանում էինք Վրաստան, սակայն վերջին օրերին վրացական պատկան մարմինները հայտարարել են, թե հայկական կարտոֆիլի հետ նաեւ կարտոֆիլային ցեցն է Վրաստան հասնում եւ փակել են մեր կարտոֆիլի մուտքը Վրաստան: Սամվել Գալստյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում նշված ցեցը չկա եւ հավելեց, որ այժմ վրացիների հետ բանակցությունները ընթացքի մեջ են:

Իսկ տեղացի գյուղմթերք արտադրողներին աջակցելու համար այս տարի կառավարությունը Արարատի մարզում 12 հակակարկտային կայան կտեղադրի, շուկայականից 25-30%-ով էժան սերմեր կներկրի:

ՀՀ գյուղնախարարությունը մշակել է նաեւ հակաճգնաժամային ծրագիր, որը այս պահին քննարկվում է ինչպես պետական կառույցների, այնպես էլ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Ծրագրի հաստատումը՝ մոտ ապագայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել