Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարաններում առավոտները «խաղաղ» էին

Ապրիլ 16,2009 00:00

Ֆոտոլրագրողը հիվանդ էր

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Դատարանում վերջին խոսքով պետք է հանդես գար Գ. Շամշյանը: Երեկ, սակայն, նրա պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին տեղեկացրեց, որ Շամշյանը հիվանդ է եւ խնդրեց մի քանի օր: Դատավորը պահանջեց հիվանդության մասին փաստաթուղթը: Պաշտպանը հայտնեց, որ ֆոտոթղթակիցը այն կներկայացնի: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 17-ի ժ. 9.30-ը:

Հիշեցնենք, որ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը պահանջել է 500 000 դրամ տուգանք:

Փաստաբանի «հուշաթերթիկը»

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հ. Սարգսյանից ստացել էր իր իրավունքների ու պարտականությունների մասին հուշաթերթիկ: Հ. Արսենյանը տվյալ դատարանում իրականացնելու է ազատամարտիկ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող Սասուն Միքայելյանի պաշտպանությունը, հետեւաբար դատարանը մինչ դատական նիստերը սկսելը՝ նման հուշաթերթիկ է ուղարկում թե ամբաստանյալին, թե նրա պաշտպանին, թե կողմերին: Սակայն փաստաբանի հուշաթերթիկի «դատավարական իրավունքներ» բաժինը տարօրինակ բովանդակություն ուներ: Ըստ դրա, փաստաբանն իրավունք ունի՝ «Ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով: Քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել անձնական խուզարկության: Քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշման եւ հնարավորություն ընձեռել վերցնել արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման եւ փորձաքննության: Ենթարկվել դատավորի օրինական պահանջներին»:

Կրկին հետաձգվեց

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ հանդես եկավ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Լրագրողը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ, եւ մեղադրողը միջնորդել է 300 000 դրամ տուգանք: Սակայն լրագրողն իր պաշտպանի միջոցով դատարանին տեղեկացրեց, որ հիվանդ է, ուստի դատական նիստը հետաձգվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել