Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԲԱՋԱՆԸ ԳԱԼԻ՞Ս Է

Ապրիլ 16,2009 00:00

Այս պահին վերջնականապես հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կմասնակցի՞ Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, սակայն հավանականությունը մեծ է։ Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին դիվանագիտական աղբյուրներից։ Ավելի վաղ նշվում էր, որ Ալի Բաբաջանի այցելությունը Երեւան կարող է չկայանալ՝ քանի որ Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է նաեւ մասնակցելու ուրբաթ օրը Ճապոնիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին։

Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Wall Street Journal-ը, նշել են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան, այնուամենայնիվ, կկայանա, եւ այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել