Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Ապրիլ 16,2009 00:00

«Վրաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվելու»,- երեկ «Ա1+»-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ  իրավիճակը ինչո՞վ կավարտվի, պարոն Կարապետյանը չշտապեց կանխատեսել՝ բացատրելով, որ ամեն ինչ կախված է, թե այս օրերի ընթացքում ինչ կորոշի ԱՄՆ-ն. «Այսօր Մըքքեյն է Վրաստանում, վաղն այնտեղ կայցելի  Մեթյու Բրայզան, իսկ Վրաստանի ԱԳ նախարարն էլ ԱՄՆ-ում է, ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի Վրաստանում: Ինչպիսին կլինի ԱՄՆ կառավարության վերաբերմունքը, դրանից շատ բան կախված կլինի»:

Արամ Կարապետյանը գտնում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանին, իսկ կոնկրետ Սահակաշվիլուն՝ դժվարացավ ասել. «Երեկ ԱՄՆ-ն 242 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն է հատկացրել Վրաստանին: Դրանից առաջ 186 միլիոն դոլարի օգնություն էր տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամը: ԱՄՆ-ն փորձում է աջակցել Վրաստանին՝ տնտեսական վիճակից դուրս գալու համար: Այս մասին բացահայտ ասել է  նաեւ Սահակաշվիլին»:

Որքան  էլ ԱՄՆ-ն փորձի աջակցել Վրաստանին,  Արամ Կարապետյանի կարծիքով՝ Սահակաշվիլին երկար չի դիմանա եւ կհանձնվի. «Չի դիմանա թե՛ ժողովրդի ճնշմանը, թե՛ արտաքին ճնշումներին եւ կհանձնվի»:

 Ինչ վերաբերում է ՀՀ-ում եւ Վրաստանում տիրող իրավիճակների ընդհանրություններին եւ տարբերություններին, ապա պարոն Կարապետյանն ասաց. «Փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվում: ԱՊՀ բոլոր երկրների նմանատիպ գործողությունները ազդում են մյուս երկրների վրա: Ամեն ինչ դեռ վերջացած չէ նաեւ Մոլդովայում»: Նաեւ ավելացրեց.  «ԱՊՀ բոլոր երկրներում ընդհանուր կյանքի որակն այնքան է վատացել, որ բոլորն էլ կանգնած են հեղափոխության շեմին»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել