Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋՐԱՆՑՔԸ՝ ԱՂԲԱՎԱՅՐ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը անցած շաբաթավերջին շրջայց է կատարել Արտաշատի ջրանցքի երկայնքով՝ Երեւանով անցնող հատվածից՝ Տիգրան Մեծի պողոտային զուգահեռ մինչեւ Մխչյանի պոմպակայանի ժայթքման կետ, եւ պարզել, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցքն են լցնում։ Ստեղծված ծայրահեղ հակասանիտարական վիճակում ջրանցքի թողունակությունը՝ նախագծային 16 մ/վրկ-ից, իջել է մինչեւ 7 մ/վրկ-ի։

Արմեն Գեւորգյանը անթույլատրելի է համարում, որ ջրանցքի ամբողջ երկայնքով՝ թե՛ մայրաքաղաքի հատվածում, թե՛ գյուղերի ու ամառանոցների տարածքներում եւ անգամ՝ դաշտավայրերում, տեխնիկական սպասարկման գոտիները զավթված են։ Ջրանցքը շրջապատված է ապօրինի շինություններով ու կառույցներով։ Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել ջրանցքի եւ դյուկերի մաքրման աշխատանքները եւ պահանջել է տեղական իշխանությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ապօրինի շինությունների խնդիրը լուծելու համար, որպեսզի հնարավոր լինի ջրանցքն արդյունավետ եւ անխափան շահագործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել