Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանագոտու պատանի ինտելեկտուալները

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Բարի ավանդույթի համաձայն, արդեն 8 տարի է, որ Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայանում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի փառատոներ, որոնց մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմեր: Փառատոնը նախաձեռնել է Նոյեմբերյանի «Նիկա» ինտելեկտուալ կրթության ակումբի նախագահ Արմեն Ամիրաղյանը: Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում էր Վրաստանին սահմանակից Դեղձավան գյուղի ութամյա դպրոցի թիմը, իսկ ընդհանուր առմամբ մրցում էր 18 թիմ:

Մրցույթը կայացավ 2 փուլով, հնչեց 34 հարց: Պատանի գիտակները դրսեւորեցին արագ եւ ճիշտ տրամաբանելու կարողություն, թիմային խաղ, բազմակողմանի իմացություն: Հաղթող ճանաչվեց Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի «ՏԻԿ» թիմը, լավագույն գիտակ ճանաչվեց նույն թիմի անդամ Ալիկ Սահակյանը: Փառատոնի հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին պատվոգրեր եւ բազմաթիվ նվերներ՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի, քաղաքի ավագանու անդամների, գործարարների, հ/կ-ների ղեկավարների կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել