Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ

Ապրիլ 15,2009 00:00

«Ջիհան» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ուշուի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել ապրիլի 24-26-ը Հայաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Հարեւան երկրի ուշուի ֆեդերացիայի նախագահ Էբուբեքիր Հոջաօղլուն հայտարարել է, որ իրենք հրաժարվում են Երեւան ժամանել, քանի որ, իրենց կարծիքով, ճիշտ չէ մասնակցել մրցապայքարին այն ժամանակ, երբ Հայաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Մենք դեմ ենք, որպեսզի սպորտն օգտագործվի քաղաքական նպատակների համար»,- հայտարարել է Հոջաօղլուն: Ավելի վաղ թուրքական կողմը համաձայնել էր մասնակցել մրցմանը, սակայն այն ժամանակ ժամկետներն այլ էին՝ ապրիլի 18-19-ը: «Ջիհան» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական «Day.az»-ը, նշում է, որ Ադրբեջանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ազեր Հասանովը նամակ է գրել իր թուրք գործընկերոջը եւ հորդորել չմասնակցել երեւանյան մրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել