Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԱԳԲԵԿՈ՝ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

Ապրիլ 15,2009 00:00

«Allboxing.ru»-ն, վկայակոչելով «Fightnews.com»-ը, տեղեկացնում է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանն արդեն հուլիսին կփորձի աշխարհի չեմպիոնի գոտի նվաճել իր համար արդեն երրորդ քաշային կարգում: Վիկը հուլիսի 11-ին մենամարտելու է IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի տիրակալ, Նյու Յորքում բնակվող գանացի Ջոզեֆ «Քինգ Կոնգ» Ագբեկոյի հետ: Վերջինն այդ տիտղոսը նվաճել է 2007 թվականին՝ յոթերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Լուիս Պերեսին: Ագբեկոն իր մարզական կարիերայում կրել է ընդամենը մեկ պարտություն՝ 2004-ին, Վլադիմիր Սիդորենկոյից: Մարզասերները հիշում են, որ Վիկը նույնպես ընդամենը մեկ անգամ է ճաշակել պարտության դառնությունը: Ջոզեֆ «Քինգ Կոնգ» Ագբեկոն աչքի է ընկնում ագրեսիվ մարտաոճով:

Դարչինյանը վաղուց է հայտարարել բարձր քաշային կարգ տեղափոխվելու իր մտադրության մասին եւ, ի դեմս Ագբեկոյի, նոր քաշային կարգում իր կարողությունները դրսեւորելու լուրջ հնարավորություն է ստացել: «Ես պատրաստ կլինեմ, ավելին՝ նոր քաշային կարգում կլինեմ ավելի ուժեղ: Ագբեկոն կզգա իմ ուժը: Ես դա խոստանում եմ»,- արդեն հասցրել է արտահայտվել վանաձորցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել