Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջնությունը՝ Վանաձորում

Ապրիլ 15,2009 00:00

Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, մեկնարկել է բռնցքամարտի հանրապետության մեծահասակների առաջնությունը, որին Երեւանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել եւս յոթ մարզերի՝ Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի 110 մարզիկներ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, երկրի ներքին առաջնության արդյունքներով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կհավաքագրի մեր ընտրանու կազմը, որի ութ ներկայացուցիչներ մայիսի 12-17-ը Չեխիայում հանդես կգան միջազգային ներկայացուցչական մրցաշարում:

Հավաքականի մարզիչների համոզմամբ՝ Չեխիայում կայանալիք այդ մրցաշարը մեր տղաների համար օգոստոս ամսին Միլանում մեկնարկող աշխարհի առաջնության նախապատրաստական կարեւոր փուլ կարող է լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել