Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց «Ուլիսին», «Միկան» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Արարատի» դարպասը, «Փյունիկը» հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» արտագնա խաղում առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ՝ 2:1:

Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն բարձրագույն խմբի մասնակից ութ թիմերից երկուսը՝ «Միկան» եւ «Փյունիկը», որոնք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

1. Միկա 3 3 0 0 7-2 9

2. Փյունիկ 3 3 0 0 5-0 9

3. Բանանց 3 2 1 0 3-2 6

4. Ուլիս 3 2 1 0 3-4 6

5. Կիլիկիա 3 1 0 2 2-2 3

6. Շիրակ 3 1 0 2 4-5 3

7. Գանձասար 3 0 0 3 1-5 0

8. Արարատ 3 0 0 3 0-5 0

Չորրորդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 18-ին եւ 19-ին:

Մեկնարկել է նաեւ ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը: Առաջին տուրում «Շենգավիթը» հանգստանում էր, իսկ մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Փյունիկ 3»-«Իմպուլս»՝ 0:5, «Շիրակ 2»-«Բանանց 2»՝ 2:0, «Փյունիկ 2»-«Միկա 2»՝ 3:0, «Գանձասար 2»-«Բանանց 3»՝ 1:1:

Երկրորդ տուրը նշանակված է ապրիլի 16-ին եւ 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել