Լրահոս
Օրվա լրահոսը

«THE BEATLES»-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Ապրիլ 15,2009 00:00

Լեգենդար պրոդյուսեր Բիլ Սպեկտորը, որն աշխատել է Էլվիս Պրեսլիի, «Բիթլզի», Շերի եւ Թինա Թյորների հետ, մեղավոր է ճանաչվել դերասանուհի Լանա Քլարկսոնի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Գազետա» թերթը: Լոս Անջելեսի դատարանը ապացուցված համարեց, որ 2003-ին Սպեկտորը սպանել է Քլարկսոնին՝ կրակելով նրա գլխին, իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հիմքն էր կնոջ մերժումը՝ պրոդյուսերի հետ սեռական կապի մեջ մտնելու: Տարիներ շարունակ Սպեկտորը փորձում էր ապացուցել, որ Քլարկսոնը ինքնասպանություն է գործել: Մասնավորապես նա վարձել էր 13 փաստաբան, որոնցից շատերի աշխատավարձը տարեկան կազմում էր $1 միլիոն: Բացի այդ, նա ծախսել է 100 հազարավոր դոլարներ քրեագետների աշխատանքների վրա, որոնք պետք է ապացուցեին, որ դերասանուհին ինքն է հրաժեշտ տվել կյանքին: Այժմ երդվյալ ատենակալները Սպեկտորին մեղավոր են ճանաչել՝ ժխտելով անզգույշ սպանության մեղադրանքները: Այդ որոշմանն են նպաստել Սպեկտորի 5 նախկին ընկերուհիների ցուցմունքները, նրանք հայտնեցին դատարանին, թե հարբելով Սպեկտորը դառնում էր ագրեսիվ եւ բազմիցս իրենց սպառնացել է զենքով: Վերջնական դատավճիռը հրապարակվելու է հաջորդ ամիս եւ, ըստ փորձագետների, 69-ամյա Սպեկտորին սպառնում է 15 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել