Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ

Ապրիլ 15,2009 00:00

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր նոր ռազմավարությունը միջուկային զենքի վերաբերյալ Իրանի հետ իր բանակցություններում: Ըստ Newsru.com-ի, Բարաք Օբամայի վարչակազմը եվրոպական դաշնակիցների հետ նոր առաջարկություններ է պատրաստում Իրանի խնդրով: Նոր ռազմավարության արմատական ազդեցությունը կլինի այն, որ ԱՄՆ-ն չի պահանջի Իրանից անհապաղ փակել միջուկային օբյեկտները: Ամերիկյան դիվանագետները հայտնել են լրագրողներին, որ, ի վերջո, ցանկացած վարչակազմ Իրանից պահանջելու է ամբողջությամբ վերջ տալ ուրանի հարստացմանը, ինչպես որ դա պահանջում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի քանի բանաձեւերը: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկն է լինելու Իրանին ուղղված առաջարկությունը՝ բացել իր միջուկային ծրագիրը լայնամասշտաբ ստուգումների համար: Ռազմավարության փոփոխությունը հիմնականում պայմանավորվում է նրանով, որ Միացյալ Նահանգներում հստակորեն գիտակցում են՝ Իրանը չի համաձայնի վերսկսել բանակցությունները նախկինում առաջարկվող պայմաններով: Ի պատասխան դրա, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը կողջունի այդ առաջընթաց քայլն այն դեպքում, եթե վերջինս պայմանավորված է ազնվությամբ, արդարությամբ եւ հարգանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել