Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Այս շաբաթ Իրանում սկսվել է ամերիկացի կին լրագրողի դատավարությունը: 31-ամյա Ռոքսաննա Սաբերին, որն իրանական ծագում ունի, մեղադրվում է լրտեսության մեջ: BBC-ին հաղորդում է, որ իրանցի պաշտոնյաների տվյալներով, դատավարությունը երկար չի տեւի, եւ դատավճիռը կկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ Սաբերիին ներկայացվել են պակաս լուրջ մեղադրանքներ: Սկզբից նրան մեղադրել են, որ մի շիշ գինի է ձեռք բերել, այնուհետեւ՝ լրագրողական աշխատանքը առանց հավատարմագրման կատարելու համար, սակայն վերջերս Իրանի դատախազությունը հայտարարեց, որ Սաբերին խոստովանել է իր լրտես լինելը: Մարտ ամսին լրագրողի ծնողները դիմել են Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիին՝ խնդրելով ազատ արձակել աղջկան, որը, նրանց խոսքերով, խելագարության եզրին է: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրանցի պաշտոնյաներին դիմել է նամակով եւ խնդրել օգնություն ցույց տալ Սաբերիի եւ 2 այլ ամերիկացիների գործերում: Իրանում հերքում են նման նամակի առկայությունը: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, այդ թվում BBC-ին, դիմել են Իրանի իշխանություններին, որպեսզի վերջիններս հնարավորություն տան շփվել լրագրողի հետ, որը համագործակցել է նաեւ բրիտանական ռադիոկայանների հետ: Սաբերին մեծացել է ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում եւ, ապրելով Իրանում ընդամենը 6 տարի, ունի թե ամերիկյան եւ թե իրանական քաղաքացիություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել