Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեան դուրս եկավ բանակցություններից

Ապրիլ 15,2009 00:00

\"\"Հյուսիսային Կորեան շարունակելու է զարգացնել միջուկային զսպման ուժերը եւ միջուկային հետազոտությունները: Փհենյանը նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս 6 երկրների մասնակցությամբ ընթացող միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններից: Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ նման բանակցությունները համարում են անիմաստ եւ անօգուտ: «Մենք այլեւս երբեք չենք մասնակցի այդպիսի բանակցությունների եւ մեզ կապված չենք զգա նման բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններով»,- ասված է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Այդպիսով, Փհենյանը պաշտոնապես դուրս է գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բանակցություների ֆորմատից, որը ձեւավորվել է դեռեւս 2003 թվականին: Հյուսիսային Կորեայի նման հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ օրերս ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն դատապարտել է Փհենյանի միջուկային հավակնությունները եւ սպառնացել է խստացնել պատժամիջոցները, մասնավորապես ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք արգելված է ներմուծել տվյալ երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել