Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործազուրկներն ավելանում են

Ապրիլ 15,2009 00:00

ԱՊՀ երկրներից գործազրկության ամենաբարձր տոկոսը, 2009 թվականի հունվարի դրությամբ, գրանցվել է Հայաստանում՝ կազմելով 6,5% կամ 76 հազար մարդ: «Ռեգնումի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Ըստ այդ տվյալների, միջին աշխատավարձը մեր երկրում կազմում է $308, ինչն ավելի շատ է, քան Ղրղըզստանում ($138), Մոլդովայում ($244), Ուկրաինայում ($216) եւ Տաջիկստանում ($85, որն ամենացածրն է ԱՊՀ-ում): Հարեւան Ադրբեջանում միջին աշխատավարձը $362 է, իսկ գործազուրկներն այստեղ 44,5 հազար են, այսինքն՝ կազմում են բնակչության ընդամենը 1%-ը: Գործազրկության ամենացածր տոկոսը ԱՊՀ տարածքում գրանցվել է Ղազախստանում եւ Բելառուսում, համապատասխանաբար՝ 0,7% եւ 0,9%: Ղազախստանում միջին աշխատավարձը կազմում է $505, իսկ Բելառուսում՝ $348: Ամենաբարձր միջին աշխատավարձը Ռուսաստանում է՝ $517: Այստեղ գործազրկությունը 2,3% է (1,7 միլիոն մարդուց մի փոքր ավելի): Ուկրաինայում գործազրկության տոկոսը կազմում է 4,3%, այսինքն՝ 901 հազար մարդ: Արհմիությունների զեկույցում բացակայում են Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Վրաստանի տվյալները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից «Առավոտը» փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ: Գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի կարծիքով, մեզ մոտ գործազուրկների տոկոսն այնքան էլ բարձր չէ. «Նախորդ տարիներին գործազուրկների քանակն ավելի բարձր է եղել: Օրինակ, անցյալ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ գործազուրկների թիվն աճել է ընդամենը 0,1%-ով: Նրանց գործակալության տվյալներով, 2009 թ. ապրիլի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմում է 6,8%, որը նախորդ ամսվա համեմատությամբ՝ աճել է 0,3%-ով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել