Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքնասպան կլինեն, ընտանիքներ կքայքայվեն

Ապրիլ 15,2009 00:00

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում կարող է հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի եւ սթրեսի դեպքերի աճի, ճարպակալման, օրգանիզմի աճի դանդաղեցման։ Նման կանխատեսում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ըստ նույն աղբյուրի, կավելանան թերսնուցման դեպքերը, միկրոէլեմենտների պակասի պառճառով՝ հղի կանանց եւ կերակրող մայրերի շրջանում սակավարյունության դեպքերը, կնվազի բուժօգնության դիմելիությունը, անցում կկատարվի ավելի էժան եւ ցածրորակ սննդի, կքայքայվեն ընտանիքներ: Ճգնաժամի պատճառով ծնունդների թիվը եւս կնվազի, իսկ մահացության դեպքերը կավելանան: ԱՀԿ-ն ահազանգում է նաեւ, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում սրտի հիվանդություններից մահացության դեպքերն արդեն իսկ աճել են 6,4%-ով, ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 4 անգամ։ Հնարավոր է, որ ավելանան նաեւ վաղաժամ ծնունդների, մանկական հիվանդացության եւ մահացության դեպքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել