Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԱՏԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԽԱՅՏԱՌԱԿԵՆ

Ապրիլ 15,2009 00:00

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում:

Տարեսկզբից նվազել են ինչպես ընկերության եկամուտները, այնպես էլ պետության կողմից տրվող սուբսիդիաները: Երեկ ասուլիսում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա հայտարարել է նաեւ, որ առաջիկայում ընկերությունը ստիպված կլինի կրճատել մի քանի տասնյակ աշխատակիցների, քանի որ կփակվի ընկերության մասնաճյուղերից մեկը: Բացի այդ, Պ. Լորենը ասել է, որ ճգնաժամին դիմակայելու համար «Հայջրմուղկոյուղին» 20%-ով կկրճատի նաեւ աշխատակիցների աշխատավարձերը: Ընկերության տնօրենի ներկայացմամբ, իրենք դժվար իրավիճակում են հայտնվել ոչ միայն ճգնաժամի, այլ նաեւ սպառողների մեղքով, քանի որ ներկայումս 100 հազարից ավելի բաժանորդներ կանոնավոր վճարումներ չեն կատարում, սակայն ընկերությունը, չստացած եկամտի դիմաց, ստիպված է պետությանը 20% ավելացված արժեքի հարկ վճարել: Պ. Լորենը որոշել է հրապարակավ խայտառակել անբարեխիղճ բաժանորդներին եւ մամուլում հրապարակել նախորդ տարվանից ջրի սպառման համար պարտք ունեցող մարդկանց անունները: Արդեն հրապարակվել են Գավառ, Էջմիածին, Հրազդան եւ Կապան քաղաքների այդպիսի բաժանորդների անուններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել