Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկում են, թե որքան կարժենա «ճաշի սեղանը»

Ապրիլ 15,2009 00:00

«Սթար» ընկերությունը եւ «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը համատեղ՝ սպառողներին են ներկայացնում «Arminfo Star» առաջին անկախ սպառողական ինդեքսը։ Այն ըստ էության հանդիսանում է ճաշի սեղանի ինդեքս (Dining Table Price index- DTPI): «Arminfo Star» նախագծի շնորհիվ փորձ է արվում արտացոլելու միջին խավի ամենամասսայական՝ պարենային ապրանքների ծախսերը։ Այսպես, սպառողական ինդեքսը 2009 թվականի մարտին՝ փետրվարի համեմատությամբ, կազմել է 116,43 դրամ։ Հետեւաբար, պարենային զամբյուղի արժեքը, որի շնորհիվ կարելի է ճաշի սեղան գցել, մարտ ամսին աճել է 16,4%-ով։ Մեկ գնման միջին արժեքը, նույն ժամանակահատվածում, իջել է աննշան՝ 2589-ից հասնելով 2452 դրամի։ 44 տեսակի սննդամթերքից 30-ի գները աճել են, իսկ 14-ի գները՝ նվազել։ Մարտ ամսին ամենաշատը բարձրացել են՝ թեյի (55%), նարինջի (53,7%), բանանի (38,9%) եւ բուսական յուղի (37,2%) գները։ Մնացած 26 տեսակի ապրանքների գները բարձրացել են 1-28%-ով։ Էապես իջել են ալյուրի (82%) եւ խոզի մսի (32,7%) գները, իսկ մնացած 12 տեսակի ապրանքների գները նվազել են 1-6%-ով։

Նշենք, որ «Arminfo Star»-ը այլընտրանք չի հանդիսանում Ազգային վիճակագրական ծառայության սպառողական գների ինդեքսին, քանի որ վերջինս ընդգրկում է ուսումնասիրությունների ավելի լայն շրջանակ: «Arminfo Star»-ի նպատակն է ցույց տալ սուպերմարկետներից գնումներ կատարող բնակչության ամենամսյա ծախսերի շարժը: Տեղեկացնենք նաեւ, որ ինդեքսը հաշվարկվում է «Սթար» սուպերմարկետների ցանցում ամենաշատ վաճառվող ապրանքների գների հիման վրա։ Այսուհետեւ յուրաքանչյուր ամիս, բացի ինդեքսից, «Arminfo Star»-ը սպառողներին տեղեկություններ կտրամադրի նաեւ գների իջեցման ակցիաների վերաբերյալ, այդ ժամանակ գնորդների համար հնարավոր տնտեսման հնարավորությունների հաշվարկների, ինչպես նաեւ գնորդների քանակի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել