Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 15,2009 00:00

Երեկ Ադրբեջանի խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր քննարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցի շուրջ: Առաջինն այդ թեմային անդրադարձել է պատգամավոր Խադի Ռաջաբովը, հայտարարելով, որ այդ հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Պատգամավոր Իգբալ Աղազադեն ասել է, թե Ադրբեջանը Թուրքիայից ավելի մոտ ոչ ոք չունի, այդ երկիրը միշտ պատմության ամենադժվար պահերին եղել է Ադրբեջանի կողքին: Նա կարծում է, որ հարկավոր է քննարկել ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի վարքագիծը: Նրա ասելով, իրանական «Սահար» հեռուստաալիքն իր հաղորդումներում հեգնանքով է անդրադարձել ադրբեջանաթուրքական հարաբերություններին: Պատգամավոր Իքրամ Իսրաֆիլը հանդես է եկել «Մուսաֆաթի» անունից, նշելով, թե սահմանների բացումը կարող է բացասաբար անդրադառնալ ադրբեջանաթուրքական հարաբերությունների վրա: Միեւնույն ժամանակ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չձեռնարկել քայլեր, որոնք կարող են փչացնել այդ հարաբերությունները: Պատգամավոր Ջամիլ Հասանլին տարակուսանք է հայտնել Թուրքիային վերաբերող հարցի քննարկման առնչությամբ: Նրա կարծիքով, Ադրբեջանի խորհրդարանում հակաթուրքական արշավ է սկսվել: Թուրքիայի պաշտոնական իշխանություններն արդեն հայտարարել են, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվի, ասել է նա, ավելացնելով, թե հակաթուրքական արշավը հրահրվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: Խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը հակազդել է պատգամավորի հայտարարությանը՝ նշելով, թե ոչ մի հակաթուրքական արշավ չի ընթանում, իսկ նախագահի աշխատակազմից իջեցված պատվերի մասին հարկ չկա խոսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել