Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՐԹՈՒՂՈՎ

Ապրիլ 15,2009 00:00

\"\"

Երեկ, ինչպես եւ նախորդ օրերին, Հյուսիսային պողոտան փակ էր «քաղաքական զբոսանքի» համար: Ոստիկանները ցերեկվանից ամուր օղակի մեջ էին առել պողոտա տանող բոլոր ճանապարհները, թեեւ նախորդ օրը ոստիկաններից մեկը քաղաքացիներին կեսբերան առաջարկել էր հավաքվել Հյուսիսային պողոտայի վերջնամասում՝ դեպի Աբովյան տանող հատվածում: Հայրենի իրավապահները, որոնք երեկ նկատելիորեն պակաս ագրեսիվ էին, սիրահոժար կերպով ուղեկցեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների երթը, որը կայացավ իրենց՝ ոստիկանների նախանշած երթուղով. նախ՝ Թումանյան, ապա՝ Աբովյան փողոցով: Նպատակը քաղաքացիներին մինչեւ Կորյուն փողոց՝ ՀԱԿ-ի գրասենյակ, հասցնելն էր, բայց դա չստացվեց: Աբովյան փողոցում մարդիկ, ովքեր երթի ողջ ճանապարհին մեր համաքաղաքացիներին իրազեկում էին մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին, ձեռքի հետ նաեւ հորդորում չվաճառել իրենց ձայներն ու Երեւանը, նաեւ վանկարկում էին ընդդիմության ավանդական կարգախոսները, կանգ առան Կաթողիկե եկեղեցու մոտ ու միայն ժամը 20:00-ից հետո կամավոր կերպով ցրվեցին: Այդ ընթացքում թեեւ զբոսանքի մասնակիցների թիվն ավելացավ, բայց փոխարենը պակասեցին ոստիկանները: Երեկ քաշքշուկ, հայհոյանք կամ «մարաթոնյան վազքի» դեպքեր, բարեբախտաբար, չգրանցվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել