Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ

Ապրիլ 14,2009 00:00

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ապրիլի 14-ին Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ մտադիր է անցկացնել ցույց՝ ի նշան բողոքի ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ՝ վերջերս վրացական դատարանի կողմից ընդունած դատավճռի դեմ, որով նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Երկիր» միության, այդ առնչությամբ կազմակերպության պաշտոնական կայքում զետեղվել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՖՀԿՀԽ-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) ս.թ. ապրիլի 14-ին, ժամը 18:30-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ կազմակերպելու է ցույց՝ ի նշան բողոքի ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ, որով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենք պահելու եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ մեղադրանքների հիման վրա: Այս քաղաքական բնույթի դատավճիռը, որը ուժի մեջ է մտել նրա նկատմամբ իրականացված դատավարության արդյունքում, որի ընթացքում նրա նկատմամբ թույլ տրված խախտումներից մի քանիսը արձանագրվել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից, հանդիսանում է երկրի հայ համայնքի նկատմամբ վրացական իշխանությունների ազգայնականության վերջին դրսեւորումը: Ջավախքում այս քաղաքականությունն արտահայտվում է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի նպատակով թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների սիստեմատիկ կեղծմամբ, տեղի բնակչության ժողովրդավարական պահանջներին ականջալուր չլինելով, ինչպես նաեւ երկխոսության փոխարեն հալածանքների իրականացմամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել