Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Ապրիլ 14,2009 00:00

«Մենք միայն ուսումնական գրքեր ենք ստանում, գեղարվեստական գրականության համալրում չի կատարվում»,- ասում է Երեւանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանը։ Նրա խոսքերով, միակ գրականությունը, որ ստանում են, մանր տեխնիկական գրքեր են, երբեմն՝ Երեւան քաղաքի մասին, վերջերս նաեւ` Վազգեն Սարգսյանին նվիրված գրականություն։ Գրադարանը հարուստ է հիմնականում դասագրքերով եւ այն գրականությամբ, որը լույս է տեսել մինչեւ 1990-ական թվականները։ «1990-ից այս կողմ հրատարակված գրականություն չունենք, եթե հրատարակեին, կարծում եմ՝ կստանայինք»,- ասում է տնօրենը։ Դպրոցը տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Երեւանի քաղաքապետարան, թե քանի կտոր գիրք ունեն, ինչքան են ստացել։ Տնօրենի կարծիքով՝ մեծ ջանք պետք է թափել եղած քիչ քանակությամբ գրականությունը պահպանելու համար։ Դպրոցի գրադարանից հաճախ են օգտվում թե ուսուցիչները, թե աշակերտները։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանն ասաց, որ միայն ավագ դպրոցներին է անվճար տրամադրվելու ուսումնական, մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն, իսկ մյուս դպրոցներն իրենց սեփական բյուջեից պետք է գումար տրամադրեն նոր գրականություն ձեռք բերելու համար։

Այս ամենից թերեւս կարելի է եզրակացնել, որ եթե նույնիսկ նոր գրականություն լույս տեսնի, այնուամենայնիվ, դպրոցներն անմասն կմնան, քանի որ դպրոցի բյուջեն չի բավականացնի դրանք ձեռք բերելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել