Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանանեխ՝ Լուսնի վրա

Ապրիլ 14,2009 00:00

Ամերիկյան Paragon Space Development կոմպանիան լրատվություն է տարածել այն մասին, որ իրենք ծրագրել են ստեղծել հատուկ պատյան, որը թույլ կտա բույսեր աճեցնել Լուսնի վրա: Ծրագիրը չունի գիտական ուղղվածություն. նրանք ցանկանում են բույսեր աճեցնել, որպեսզի լուսանկարեն դրանք թափանցիկ պատյանի մեջ՝ լուսնային բնապատկերի ֆոնին: Հետազոտողները որպես առաջին լուսնային բույսի «թեկնածու»՝ ընտրել են մանանեխը: Գիտնականների առջեւ խնդիր է դրված նախագծել այնպիսի պատյան, որը կպահպանի օրգանական նյութը լուսնային խիստ ազդեցությունից, միեւնույն ժամանակ կմնա թափանցիկ: Ներկայումս գիտնականները ստեղծել են առաջին լուսնային «ջերմոցի» նախատիպը:

Paragon Space Development-ը պայմանագիր է կնքել Google Lunar X Prize մրցույթին մասնակցող Odyssey Moon կոմպանիայի հետ՝ պատյանը Երկրի բնական արբանյակ հասցնելու համար: Ի դեպ, այս մրցույթին մասնակցող կազմակերպությունները զբաղվում են մասնավոր լուսնագնացների ստեղծմամբ: Հաղթողի կոչումը եւ 20 միլիոն դոլարը կստանա այն կազմակերպությունը, որը մինչեւ 2012թ. կստեղծի եւ Լուսնի վրա կիջեցնի սեփական լուսնագնացը: Այն պետք է հագեցած լինի ֆոտոխցիկներով՝ շրջակա բնապատկերի լուսանկարները Երկիր հաղորդելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել