Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում փորձում են բուժել «ճաղատ» ոզնուն

Ապրիլ 14,2009 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի Էյլսբերի քաղաքի կենդանիների հոսպիտալի բժիշկները օգնության խնդրանքով դիմել են ոչ ավանդական բժշկության մասնագետներին, երբ իրենց բոլոր ջանքերը՝ փրկել փշեր չունեցող ոզնուն, անցել են ապարդյուն, հայտնում է The Daily Telegraph-ը: Ոզնուն գտել եւ հոսպիտալ են բերել 2008թ. օգոստոսին: Այստեղ նրան տեսքի համար կնքել են «Կարտոֆիլ» մականունով: Բժիշկները նրան չեն կարող բաց թողնել, քանի որ առանց փշերի նա անպաշտպան է, բացի այդ, զրկված լինելով փշածածկույթից, նա կարող է չդիմանալ ձմռան ցրտին:

Բժիշկներին անհայտ պատճառներով «Կարտոֆիլի» մաշկը անընդհատ չորանում է եւ նրանք ստիպված են նրան ամեն օր խոնավացնող մերսում կատարել՝ նորածինների համար նախատեսված լոսյոնով: Բժիշկներն առայժմ չգիտեն փշերի թափվելու պատճառը, նաեւ հնարավոր են համարում, որ ոզնին այդպես ծնված լինի: Ինչպես հայտարարել է հոսպիտալի տնօրենը, բուժանձնակազմը շատ է կապվել անսովոր հիվանդի հետ, սակայն ավելի լավ կլիներ, որպեսզի կենդանուն կարողանային բուժել եւ վերադարձնել բնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել