Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը պարգեւատրել է թութակին

Ապրիլ 14,2009 00:00

\"\"Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Animal Lifesaver պարգեւը հանձնել է Վիլլի թութակին: Այս պատվին թութակն արժանացել է երեխայի կյանք փրկելու համար:

Թութակի տիրուհին՝ Մեգան Հովարդը դայակ էր եւ խնամում էր մոտ երկու տարեկան երեխայի: Մի անգամ, երբ դայակը գտնվում էր այլ սենյակում, իսկ երեխան նախաճաշում էր, թութակը, որը մի քանի բառ գիտեր, տեսնելով խեղդվող երեխային, սկսում է ճչալ՝ մամա, baby: Աղմուկից վրա հասած դայակին հաջողվում է փրկել երեխայի կյանքը, սակայն նա գտնում է, որ իսկական հերոսը Վիլլին է:

Թութակի պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Դենվերում, ներկա են եղել քաղաքապետը եւ Կոլորադոյի նահանգապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել