Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Ապրիլ 14,2009 00:00

Վրացական ընդդիմությունը որոշել է վերսկսել հականախագահական բողոքի ակցիաները՝ Թբիլիսիում: Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, որ ընդհատելու են իրենց գործողությունները Ծաղկազարդի առթիվ, որը ուղղափառները նշում էին անցած կիրակի, սակայն շաբաթ լույս կիրակի գիշերը վրացական պառլամենտի շենքի մոտ տեղի է ունեցել բախում: Իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ձեւով են գնահատում այդ իրադարձությունը: Ընդդիմության տվյալներով՝ Վրաստանի հատուկ ծառայությունների մոտ 50 զգեստափոխված աշխատակից հարձակվել է ցուցարարների վրա: Մինչդեռ Վրաստանի ոստիկանությունը պնդում է, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենք են հարձակվել փողոցների մաքրությամբ զբաղվող աշխատողների վրա: Ոստիկանությունը հրապարակել է միջադեպի օպերատիվ տեսագրությունը, որից կարելի է հասկանալ, որ ընդդիմության գիշերային ճամբարի տարածք մտնում է հավաքարարի համազգեստով մի քանի հոգի, սկսվում է կռիվը, որից հետո հավաքարարները փախչում են:

Բոլոր դեպքերում, ընդդիմության լիդերները կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ այսուհետեւ իրենց պայքարը ավելի վճռական կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել