Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱԲԸ ՕՐԵՆՔԻ՞ ԴԱՇՏՈՒՄ Է

Ապրիլ 14,2009 00:00

\"\"

Երեւանի ավագանու ընտրարշավի քարոզչական փուլը կսկսվի մայիսի 2-ից, մինչդեռ Երեւանի տարբեր թաղամասերում ՀՀԿ-ն արդեն բացել է իր նախընտրական շտաբները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կիրակի օրը շրջել է մայրաքաղաքի տարբեր համայնքներում եւ լուսանկարել այդ շտաբները: «Հայելի» ակումբում Գագիկ Շամշյանը հարցրել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանին՝ արդյոք սա օրենքի խախտում չէ՞: Վերջինս ասել է, որ, իհարկե, օրենքի խախտում է, իսկ պարոն Մինասյանն իր գործընկերոջ հետ չհամաձայնեց: Համաձայն չէ նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Է. Շարմազանովը: Երեկ նա «Առավոտին» ասել է հետեւյալը. «Ընտրական օրենսգիրքը նախընտրական շտաբ հասկացողություն չի սահմանում, նախընտրական աշխատանքների կատարման ժամանակահատված ԸՕ-ում սահմանված չէ, ուստի կարելի է եզրակացնել, որ ցանկացած ընտրության ավարտի մյուս օրը կարելի է նախընտրական շտաբ հիմնել եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչ վերաբերում է պաստառներին, ապա ԿԸՀ-ն, եթե չեմ սխալվում, 2007-ի վերջին պարզաբանում է տվել եւ որոշում է ընդունել, ըստ որի՝ եթե ցուցանակների վրա չկան ուղղակի կոչեր, եւ ցուցանակը փոքր է 7 քառակուսի մետրից, ապա դա քարոզչական նյութ չի համարվում, եւ ծախսերը կարող են ձեւավորվել ոչ ի հաշիվ նախընտրական հիմնադրամի»:
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել