Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ իրեն սատարող արհմիութենական առաջնորդները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդիմադիր խորհրդարանականների դեմ, որոնք ձգձգում են նոր նախընտրական օրենքի ընդունումը: Ըստ «Նոյյան տապանի», Բոլիվիայի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին՝ համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանանալուց հետո, դեկտեմբերի 6-ին երկրում պետք է կայանան համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն նախագահ, փոխնախագահ եւ խորհրդարանի անդամներ: Բոլիվիական ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ընտրությունները, քանի որ ընդդիմադիրները համաձայն չեն նոր նախընտրական օրենքի որոշ կետերի հետ: Ընդդիմադիրների կարծիքով, կառավարությունը ցանկանում է խաբել քաղաքացիներին եւ ընդունել «մթին եւ որոգայթներով լի» օրենք: Հացադուլ սկսելու մասին Մորալեսը եւ Բոլիվիայի արհմիութենական ղեկավարները հայտարարել են ապրիլի 9-ին հրապարակված փաստաթղթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել